Բոլորը, կամ գրեթե բոլորը, սկսել են հասկանալ, որ այսպես այլևս հնարավոր չէ շարունակել: «Պետությունը», բացի երկրի «ղեկավարի» անվտանգության ապահովումից, որն անշուշտ անթերի է իրականացվում, մնացած բոլոր ուղղություններում ձախողվել է, և ամենուր իրավիճակի տեր ու տիրական է դառնում БАРДАК-ը, ամենասովորական БАРДАК-ը:
Այն, որպես կանոն, ծնելու է ԱՄԲՈԽ՝ գազազած, անկառավարելի, 91-ից առ այսօր նախադեպ չունեցած՝ ամեն ինչ և ամենքին բզկտելու պատրաստ ԱՄԲՈԽ՝ իր ենթադրյալ գործողությունների ողջ «հմայքով»: Ի զարմանս ապաշնորհ կառավարիչների, ԱՄԲՈԽԻ «կորիզը» կազմելու են «հպարտ քաղաքացիները»՝ այդքան «սիրելի», այդքան խոնարհում տեսած, բայց այլևս հավատազուրկ «հպարտ քաղաքացիները»: Եվ այդժամ է, որ ապաշնորհ կառավարիչները երանի են տալու 96-ի, 2008-ի և 2018-ի իշխանություններին, որոնց դեմ դուրս էր եկել ԳԻՏԱԿԻՑ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ և ոչ թե ԱՄԲՈԽ:
Մանկահասակ երեխայի չափ խելք ունենան, չեն թողնի բանը հասնի «ամեն ինչ և ամենքին բզկտելու պատրաստ ԱՄԲՈԽԻ ենթադրյալ գործողություններին», բայց ՉՈՒՆԵ՛ Ն, չունեն, որովհետև հանրության կողմից իրենց տրված որոշում կայացնելու իրավունքը վաղու՜ց մի քանի manat-ով և lirası-ով վաճառել են, որովհետև անհայրենիք են ու սրբապիղծ, որովհետև ընչաքաղց են ու ցինիկ:
Կմնա միայն ապավինել Ամենակալ Տիրոջը, որ ժամ առաջ Հրապարակ իջեցնի ՆՐԱՆ, ով կկարողանա սանձահարել «ամեն ինչ և ամենքին բզկտելու պատրաստ ԱՄԲՈԽԻ ենթադրյալ գործողությունները» դեռևս սկզբնական փուլում և զերծ պահել 3000-ամյա «քաղաքակրթաստեղծ» ազգին համաշխարհային խայտառակությունից:
Աստված օգնական և պահապան Ազգիս Հայոց՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: